15 սեպտեմբերի 2012 - 12:54 AMT
ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների հարցում իր դիրքորոշման մասին կհայտնի, երբ գա պատեհ ժամանակը

ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների հարցում իր դիրքորոշման մասին կհայտնի, երբ գա պատեհ ժամանակը: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: «Ես առայժմ չեմ կարող խոսել այդ ընտրությունների մասին, քանի որ կուսակցությունը թեկնածուի առաջադրման և դրան առնչվող այլ հարցերի շուրջ քննարկումներ դեռևս չի կազմակերպել: Երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական դիրքորոշումը պարզ դառնա, մենք կհայտնենք այդ մասին»,- ասաց նա` հավելելով, որ ներկայումս տարբեր կողմերի, անհատների կարծիքներն այդ առնչությամբ իրավունք ունեն տեղ գտնելու, սակայն դրանք չեն արտահայտում ԲՀԿ պաշտոնական դիրքորոշումը: