15 սեպտեմբերի 2012 - 13:48 AMT
Հայ դեռահասներն աշխարհում բոլորից շատ են հեռուստացույց դիտում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է տվյալներն այն մասին, թե տարբեր երկրների դեռահասներն որքան ժամանակ են անցկացնում հեռուստաէկրանների մոտ: Պարզվում է, որ իսրայելցի ու հայ երեխաները էկրանի մոտ ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան իրենց հասակակիցները զարգացած երկրներից, հայտնում է «Mama.ua»-ն:

Իսրայելցի դպրոցականներից առաջ են անցել միայն հայ դեռահասները: Հայ դպրոցականների 36 տոկոսը, ինչպես պարզվել է, օրական 4 ժամից ավելի է անցկացնում հեռուստաէկրանի առջև: Իսրայելցիների մոտ այդ թիվը կազմում է 35, 9 տոկոս: Երրորդ տեղում է Ռումինիան:

Իսկ Ինտերնետում անցկացրած ժամանակի առումով այստեղ բացարձակ չեմպիոններ են պատանի իսրայելցիները: 10-16 տարեկան իսրայելցիների մոտ 30 տոկոսը համացանցում է անցկացնում 4 ժամից ավելի օրական: Երկրորդ տեղում է Ռումինիան, երրորդում՝ Մակեդոնիան: Շվեյցարիայում այդ ցուցանիշն ընդամենը 3,8 տոկոս է:

Նման արդյունքները պետք է մտահոգեն ծնողներին ու մասնագետներին:

Ըստ գիտնականների, արձակուրդների ժամանակ փաստորեն հենց հեռուստացույցն ու ինտերնետն են դառնում իսրայելցի դեռահասների հիմնական զբաղմունքը: