15 սեպտեմբերի 2012 - 13:29 AMT
Հովիկ Աբրահամյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 20-21-ը Ստրասբուրգում կմասնակցի ԵԽԽՎ հովանու ներքո կազմակերպվող Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով:

Այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռիկարդո Միլյորիի եւ մի շարք երկրների խորհրդարանների նախագահների հետ, հայտնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: