Փորձագետները քննարկել են ԱՊՀ երկրների սոցիալական ու ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգը

Փորձագետները քննարկել են ԱՊՀ երկրների սոցիալական ու ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգը

PanARMENIAN.Net - Մինսկում ԱՊՀ կենտրոնակայանում սեպտեմբերի 12-13 տեղի է ունեցել ԱՊՀ երկրների սոցիալական ու ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգի իրականացմանն ուղղված Միջոցառումների ծրագրի նախագծի մշակման ու համաձայնեցման փորձագետների աշխատանքային խմբի նիստը, հայտնել է ԱՊՀ մամլո ծառայությունը:

Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ՌԴ, Տաջիկստանի ներկայացուցիչներն ու փորձագետները:

Բացել է նիստը Գեորգի Խոսրոևը՝ ԱՊՀ Գործադիր կոմիտեի հումանիտար համագործակցության, ընդհանուր քաղաքական ու սոցիալական խնդիրների դեպարտամենտի տնօրենի տեղակալը:

Լրամշակվել է Ծրագրի նախագիծը:

Որոշվել է 2013թ. առաջին կիսամյակում կազմակերպել աշխատանքային խմբի ևս մեկ նիստ, գրում է «Արգումենտի ռու»-ն:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---