15 սեպտեմբերի 2012 - 14:20 AMT
Դաղստանում, հավանաբար, սպանվել է տեղական ահաբեկչական խմբի պարագլուխը

Սեպտեմբերի 15-ին Դաղստանում ոչնչացված 3 գրոհայինների թվում է հավանաբար նաև տեղի դիվերսիոն-ահաբեկչական խմբի ղեկավարը, հատուկ գործողությունն ավարտվաՙծ է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր հանրապետության ՆԳՆ-ն, սեպտեմբերի 15-ին զինված բախում է տեղի ունեցել Դաղստանում ուժային կառույցների աշխատակիցների ու գրոհայինների միջև, ըստ նախնական տվյալների, վիրավորվել են 3 ուժայիններ, հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը իրավապահ մարմինների վրա հղումով:

«Ըստ նախնական տվյալների, մարտական բախումը տեղի է ունեցել Խուտրահ գյուղի մոտակայքում, վիրավորվել են երեք ուժայիններ»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նա հավելել է, որ մանրամասները պարզվում են: Ներկայուսմ հատուկ գործողությունն ամբողջովին ավարտված է: