15 սեպտեմբերի 2012 - 14:02 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Առաջին անգամ ՀԱՊԿ ԱԱՀՈւ զորավարժություններին կմասնակցեն անօդաչու սարքեր

ՀԱՊԿ ԱԱՀՈւ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները Հայաստանում պլանային են և կապված չեն Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետ, հայտարարել է լրագրողներին ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայնուտդինովը: Ըստ նրա, ԱԱՀՈւ զորավարժությունները Հայաստանում անցկացնելու մասին որոշումը կայացվել է դեռևս 2011թ. դեկտեմբերին ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների ու ԱԽ քարտուղարների խորհրդի նիստում:

Իր հերթին, ՀԱՊԿ միավորված շտաբի վարչության պետ գեներալ-մայոր Անատոլի Յակովլևը նշեց, որ զորավարժություններն ուղղված են ՀԱՊԿ անդամ երկրների վարչական մարմինների համակարգված գործողությունների կատարելագործմանը: Ըստ նրա, զորավարժություններին կմասնակցեն մոտ 2 հազար զինծառայողներ, 500 միավոր տեխնիկա, ավիացիա, ինչպես նաև առաջին անգամ ԱԱՀՈւ զորավարժություններին կմասնակցեն նաև անօդաչու սարքեր: Նա նշել է, որ զորավարժությունների ժամանակ մեծ ուշադրություն կդարձվի հակաօդային պաշտպանությանը:

ՀԱՊԿ ԱԱՀՈւ համատեղ օպերատիվ-տակտիկական զորավարժությունները կանցնեն Հայաստանում սեպտեմբերի 15-19-ը «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում: Զորավարժությունների հիմնական թեման կլինի ՀԱՊԿ անդամ երկրների զորքերի միացյալ խմբավորումների համատեղ գործողությունները պայմանական հակառակորդի հարձակման պայմաններում ու անցումը հակահարձակման:

ՖՈՏՈՇԱՐՔ