15 սեպտեմբերի 2012 - 15:26 AMT
Ռուսաստանի բոուլինգի ֆեդերացիա. Արամայիս Սուլեյմանյանն իրականում ՌԴ քաղաքացի է

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Բոլուլինգի եվրոպական ֆեդերացիայի նախագահության անդամ և Բոուլիգի միջազգային ֆեդերացիայի մրցումների կոմիտեի անդամ Սերգեյ Լիսիցինը հայտնել է, որ Եվրոպական բոուլինգ-տուր 2012 RUSSIAN OPEN ռուսաստանյան փուլում որպես ԼՂՀ-ն ներկայացնող մարզիկ հայտագրված Արամայիս Սուլեյմանյանը մոլորության մեջ է գցել նրանց:

«Իրականում Արամայիս Սուլեյմանյանն իրականում ՌԴ քաղաքացի է և մրցաշարում ներկայացնում է Ռուսաստանը»,-ասել է Լիսիցինը:

Ավելի վաղ Ադրբեջանի սպրոտային բոուլինգի ֆեդերացիան պահանջել էր Ռուսաստանից, որպեսզի Սուլեյմանյանը ԼՂՀ ներկայացուցչի փոխարեն հայտագրվի որպես Ադրբեջանի ներկայացուցիչ:

PanARMENIAN.Net-ի թղթակիցը զրուցել է ԼՂՀ սպորտկոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանի հետ, որն ասել է, որ Արցախի մարզիկները բոլոր միջազգային մրցաշարերում ու առաջնություններում հանդես են գալիս Հայաստանի դրոշի տակ: «Մենք չունենք Արամայիս Սուլեյմանյան անունով մարզիկ, և տեղյակ չենք, որ նա մասնակցում է այդ մրցաշարին»,-ասել է Հովսեփյանը: