ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատարը քննադատել է բռնությունը Մերձավոր Արևելքում

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատարը քննադատել է բռնությունը Մերձավոր Արևելքում

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատար Նավի Պիլլեյը, ինչպես և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, քննադատել է բռնությունը Մերձավոր Արևելքում, որի պատճառը սադրիչ հակաիսլամական ֆիլմն է: Պիլլեյը կոչ է արել քաղաքական և հոգևոր առաջնորդներին անել հնարավոր ամեն բան` հանգստության վերականգնման համար, որը փողոցային ցույցերի պատճառով խախտվել է աշխարհի ավելի քան 15 երկրներում:

Պիլլեյը քննադատել է ամերիկացի դիվանագետների սպանությունը և այն բռնությունը, որն առկա է մյուս երկրներում: Նա ընդգծել է, որ սկանդալային ֆիլմը ամոթալի կերպով տալիս է մահմեդականների աղավաղված պատկերը: Նա ընդգծել է, որ լիովին հասկանում է, թե ինչու են մարդիկ բողոքում, սակայն հիշեցրել է, որ դրանք պետք է խաղաղ բնույթ կրեն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ևս անհանգստություն է հայտնել վերջին օրերին Լիբիայում և այլ երկրներում անկարգությունների և հարձակումների կապակցությամբ, հաղորդում է Ռոսբալթը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---