15 սեպտեմբերի 2012 - 16:19 AMT
Այսօր մեկնարկում է Լոնդոնի նորաձևության շաբաթը

Ավելի քան 80 դիզայներներ կցուցադրեն իրենց գարուն-ամառ հավաքածուները` այսօր Լոնդոնում մեկնարկող նորաձևության շաբաթին: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, հինգ օրվա ընթացքում բրիտանական ֆեշն-բեմի ֆավորիտները, ինչպիսիք են Վիվյեն Վեսթվուդը, Քրիստոֆեր Քեյնը, Փոլ Սմիթը և Քրիսթոֆեր Բեյլին, նոր տաղանդների հետ մեկտեղ, Սոմերսեթ-հաուսի պոդիումներում կներկայացնեն կերպաներ, որոնք կոչված են որոշելու գալիք սեզոնի տենդենցները:

Ավելի քան 5 հազար գնորդներ, հայտնի մարդիկ, լրագրողներ և լուսանկարիչներ, ինչպես սպասվում է, կայցել են բրիտանական մայրքաղաքում կազմակերպվող ցուցադրություններին: Ցուցադրությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 18-ը: