15 սեպտեմբերի 2012 - 16:12 AMT
Հալեպի Նոր գյուղ թաղամասում բախումների ընթացքում հայ երիտասարդ է զոհվել

Հալեպի Նոր գյուղի հայաբնակ թաղամասում բախումների ընթացքում հայ երիտասարդ է զոհվել: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրությցում ասաց «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը, ով ավելի վաղ միջադեպի մասին տեղեկացել էր սիրիահայ համայնքի ներկայացուցչից:

«Երիտասարդի անունը Կոկո Ղազարյան է, և զոհվել է նա դիպուկահարի արձակած գնդակից», - ասաց Ադամյանը, հավելելով, որ սիրիահայի խոսքով` Հալեպում իրավիճակը շատ լարված է, և որ «ամեն օր իրենք ավելի են ուզում գալ Հայաստան»: