15 սեպտեմբերի 2012 - 16:14 AMT
Մահվան ելքով վրաերթ Շիրազի փողոցում

Սեպտեմբերի 14-ին, ժամը 06.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրազի փողոցում վրաերթի է ենթարկել 59-ամյա Աշոտ Մաթևոսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը, ժամը 09.00-ին, գիտակցության չգալով մահացել է: Կատարվում է քննություն: