15 սեպտեմբերի 2012 - 16:17 AMT
Փշատավան գյուղում կատարված 8 միլիոն դրամի գողությունը բացահայտվեց

Սեպտեմբերի 14-ին, ժամը 10.20-ին, Փշատավան գյուղի մի բնակչուհի ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը տան մուտքի դուռը բացելով՝ ննջասենյակի զգեստապահարանից գողացել են 180.000 ՌԴ ռուբլի, 3.000.000 դրամ և 4.400 ԱՄՆ դոլար` պատճառելով 8.000.000 դրամի նյութական վնաս:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է համագյուղացին՝ 1975 թ. ծնված Գևորգ Մարգարյանը:

Գողոնն առգրավված է: Գ. Մարգարյանը ձերբակալված է: