Apple iPhone 5 նոր սմարթֆոնի` 16ԳԲ հիշողությամբ մոդելի, արժեքը 167,5 դոլար է

Apple iPhone 5  նոր սմարթֆոնի` 16ԳԲ հիշողությամբ մոդելի, արժեքը 167,5 դոլար է

PanARMENIAN.Net - Apple iPhone 5 նոր սմարթֆոնի 16ԳԲ հիշողությամբ մոդելի մոտավոր արժեքը 167,5 դոլար է, վկայում է UBM TechInsights ընկերության հետազոտությունը:

Հեռախոսը`օպերատորական երկամյա պայմանագիր կնքելով գնելու դեպքում, կարժենա 199 դոլար:

Apple-ի արտադրանքն ունի ավանդաբար բարձր գին, ինչն ընկերությանը թույլ է տալիս ստանալ եկամուտի մեծ մասը, որը ստացվում է բջջային հեռախոսների արտադրությունից:

UBM TechInsights հետազոտության համաձայն, iPhone 5-ի ամենաթանկարժեք մասը նոր Apple A6 պրոցեսորն է, որն արժի մոտ 28 դոլար:

UBM TechInsights-ի հետազոտությունները նախնական են, ավելի հստակ տվյալներ կստացվեն, երբ iPhone 5-ը վաճառքի դուրս գա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---