15 սեպտեմբերի 2012 - 16:31 AMT
Հնդկաստանում ջրհեղեղների և դրանց հետևած սողանքների զոհ է դարձել առնվազն 45 մարդ

Հնդկաստանում ջրհեղեղների և դրանց հետևած սողանքների զոհ է դարձել առնվազն 45 մարդ, մոտ 18 հոգի կորել է անհետ, հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվում էր 30 զոհերի և 35 անհայտ կորածների մասին: Հզոր մուսսոնային անձրևները, որոնք տեղացել են Ուտտարակհանդ նահանգում, դարձել են սողանքների և հեղեղների պատճառ: ԶԼՄ-ների հաղորդմամբ, հզոր հեղեղը կործանել է մի քանի տասնյակ տներ և ութ գյուղ: Աղետի գոտում վնասված են էլեկտրալարերը, փակ են ճանապարհները:

Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ մուսսոնային հորդառատ անձրևները կարող են շարունակվել: