15 սեպտեմբերի 2012 - 16:35 AMT
Դեպի Հալեպ նախատեսված թռիչքը այս շաբաթ չի կայանա.ուղևորները վերադարձրել են տոմսերը

Երկուշաբթի օրը «Արմավիա» ընկերության նշանակված թռիչքը դեպի Հալեպ չի կայանա, քանի որ ուղևորները հետ են վերադարձրել գնված տոմսերը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերության մամլո խոսնակ Նանա Ավետիսովան: Ըստ նրա՝ ուղևորները պատճառաբանել են, որ վախենում են մեկնել, իրենք էլ ստիպված են եղեկ հետ վերցնել տոմսը և վերադարձնել գումարը:

Հիշեցնենք, որ Սիրիայում ստեղծված լարված իրավիճակից հետո «Արմավիա» ազգային ընկերությունը սահմանել էր թռիչքներ դեպի Հալեպ: