Թունիսում ԱՄՆ դեսպանատան մոտ անկարգությունների արդյունքում զոհերի թիվն ավելացել է

Թունիսում ԱՄՆ դեսպանատան մոտ անկարգությունների արդյունքում զոհերի թիվն ավելացել է

PanARMENIAN.Net - Նախօրեին «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի պատճառով Թունիսում ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի ունեցած անկարգությունների արդյունքում զոհերի թիվը հասել է 4-ի, ևս 49-ը վիրավորվել են: Ավելի քան 20 տուժածներ ոստիկանության աշխատակիցներ են:

Ուրբաթ օրը հարյուրավոր զայրացած թունիսցիներ փորձ են կատարել գրոհել Թունիսում ԱՄՆ դեսպանատան վրա: ԶԼՄ-ների հաղորդմամբ, կոտրվել են շինության ապակիները, այրվել են դեսպանատան մոտ աճող ծառերը և ամերիկյան դրոշի փոխարեն բարձրացել է սևը, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները: Անկարգությունները դադարեցնելու նպատակով ոստիկանությունը ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ է կիրառել:

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով, կրակ է բացվել Թունիսում ամերիկյան դպրոցի վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---