Եգիպտական ոստիկանությունը Կահիրեում ԱՄՆ դեսպանատան շրջանից մաքրել է ցուցարարներին

Եգիպտական ոստիկանությունը Կահիրեում ԱՄՆ դեսպանատան շրջանից մաքրել է ցուցարարներին

PanARMENIAN.Net - Եգիպտական ոստիկանությունը իր վերահսկողության տակ է պահում իրավիճակը մայրաքաղաքի ԱՄՆ դեսպանատան շրջանում և Թահրիր հրապարակում` քաղաքի այդ հատվածներից մաքրելով ցուցարարներին, որոնք բողոքում են «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ:

Ներկայումս այդ շրջաններում աշխատում են կոմունալ ծառայությունները և դիտվում է այս ժամի համար սովորական, ծանրաբեռնված երթևեկ:

Մինչ այդ, շաբաթ օրը իրավապահ մարմիններում հաղորդել են եգիպտական մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում առնվազն երկու զոհերի և ավելի քան 200 ձերբակալված արմատական մահմեդականների մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Սկանդալային ֆիլմի դեմ զանգվածային ակցիաներ տեղի են ունեցել միանգամից մի քանի մահմեդական երկրներում: Լիբիական Բենգազի քաղաքում ցուցարարները գրոհել են ԱՄՆ հյուպատոսության վրա` սպանելով ԱՄՆ դեսպանին և ևս 3 դիվանագետների:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---