«Մոսկվա» կինոթատրոնում բացվեց PanARMENIAN Photo գործակալության «12 days of Fest de Cannes» ցուցահանդեսը

«Մոսկվա» կինոթատրոնում բացվեց PanARMENIAN Photo գործակալության «12 days of Fest de Cannes» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց PanARMENIAN Photo գործակալության «12 days of Fest de Cannes» ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են Կաննի միջազգային կինոփառատոնի հիշարժան պահերն արտացոլող լուսանկարներ: Լուսանկարների նախագիծն իրականացրել է PanARMENIAN Photo գործակալությունը` Deem Communications ընկերության աջակցությամբ:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց լուսանկարների հեղինակ Վահան Ստեփանյանը, ցուցահանդեսը նպատակ ունի հասարակության լայն շերտերին ներկայացնել 2012թ. Կաննի կինոփառատոնը՝ մատուցելով սովորականից տարբերվող տեսանկյունից:

Deem Communications ընկերության տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանն իր հերթին նշեց, որ դա ընկերության՝ PanARMENIAN Photo գործակալության հետ համատեղ կազմակերպվող երկրորդ ցուցահանդեսն է: «Այս ցուցահանդեսով փորձ ենք անում 2012թ. Կաննի կինոփառատոնը ներկայացնել Հայաստանին, այն Հայաստան բերել: Վահան Ստեփանյանի հեղինակած 120 լուսանկարները պատմում են կինոփառատոնի, յուրաքանչյուր օրվա իրադարձությունների մասին, օրվա հերոսներին ներկայացնում անսովոր իրավիճակներում: Ես հավատացած եմ, որ մեր համագործակցությունը PanARMENIAN Photo-ի հետ շարունակական բնույթ է կրելու, և դեռ շատ նախագծեր կկազմակերպենք միասին»,- նշեց նա:

Ցուցահանդեսը կտևի մինչև սեպտեմբերի 25-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---