17 սեպտեմբերի 2012 - 13:26 AMT
Canon-ը և Panasonic-ը մինչև չորեքշաբթի դադարեցրել են Չինաստանում իրենց ձեռնարկությունների աշխատանքը

Ճապոնական Canon և Panasonic կորպորացիների` Չինաստանում գտնվող ձեռնարկությունները մինչև չորեքշաբթի դադարեցրել են իրենց աշխատանքը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ընկերության ղեկավարությունը վախենում է իրենց աշխատողների կյանքի և առողջության համար ՉԺՀ քաղաքացիների կողմից Ճապոնիայի վրա հարձակումների պատճառով:

Պեկինում և Գուանչժոուում ճապոնական դպրոցները նույնպես չեն աշխատում, իսկ ճապոնակային ցանցային սուպերմարկետներն անժամկետ հանգստի մեջ են:

Չինաստանի 85 քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ` կապված Ճապոնիայի և Չինաստանի միջև հարաբերությունների սրման հետ Սենկակու վիճելի կղզիների պատճառով: