17 սեպտեմբերի 2012 - 13:04 AMT
Փակ Շուկայից մինչև Աֆրիկյանների տուն. վաղը տեղի կունենա քաղաքացիական ստուգայց-ակցիա

«Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունը երեքշաբթի օրը` սեպտեմբերի 18-ին կազմակերպում է քաղաքացիական ստուգայց-ակցիա, որը կանցնի Երևանի Փակ շուկայի մոտով մինչև Աֆրիկյանների տուն:

Նախաձեռնությունը Facebook-յան իրադարձության էջում գրել է.

«Մեր քաղաքի տեսքն այլանդակողներ, սևագործ ճարտարաՏգետներ, «Բուդեն-Բուդենում» հանգստացող քյաբաբասեր պաշտոնյաների հլու-հնազանդ ծառաներ: Պատրա՞ստ եք: ՄԵՆՔ ԳԱԼԻՍ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՅՑԻ. Ծածկած շուկայի նախագիծը դեռևս չի ներկայացվել բաց հասարակության դատին, խախտվում է ՀՀ օրենքը, Սահմանադրությունը, իսկ դուք բարբաջում եք, թե ծառայում եք Երևանի քաղաքացիներին: Դուք վատ եք ծառայում: Ներբակային շինարարություն եք իրականացնում առանց նախագծի հրապարակման և առանց շինարարական թույլտվության (օրինակները բազմաթիվ են. N1) Նալբանդյան 106/1), ապա պայթեցնում եք Կրկեսի շենքը՝ այն հիմնովին վերակառուցելու պատրվակով, ուզում եք լայնացնել Տերյան փողոցը հանրապետական նշանակության բացառիկ հուշարձանի՝ Աֆրիկյանների տան հաշվին, հիմա էլ ձեր բետոնապատ փողոտ անՀույսիսային պողոտան եք ուզում «կանաչապատել», որպեսզի այդտեղի բնակարանները վաճառվեն: Արդեն բավական են այս կոսմետիկ բարենորոգումներն և քաղաքի իրական քարուքանդը: Մենք գալու ենք վերահսկելու ձեր իբր-թե վերահսկածը. ԱՌԱՋԻՆ կանգառ՝ Երևանի Ծածկած շուկա: ԵՐԿՐՈՐԴ կանգառ՝ Աֆրիկյանների տուն:

Մենք թույլ չենք տա, որ միջակությունները, եսամոլ բիզնեսմենների հետ ձեռք-ձեռքի տված, փոշիացնեն մեր քաղաքի պատմությունը»: