Ստանիսլավ Իվանովը Սաֆարովի գործի մասին. Պետք է դատապարտել ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հունգարիայի գործողությունները

Ստանիսլավ Իվանովը Սաֆարովի գործի մասին. Պետք է դատապարտել ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հունգարիայի գործողությունները

PanARMENIAN.Net - Ադրբեջանի մասին Եվրախորհրդարանի բանաձևը, անշուշտ, կարևոր քայլ է օբյեկտիվության և արդարության ուղղությամբ: Այդ մասին Analitika.at.ua –ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ստանիսլավ Իվանովը: «Զարմանալի է, որ ոչ բոլոր պատգամավորներն ու երկրներն են աջակցել բանաձևին այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները «հերոսացնում» են մարդու, որը ուղղակի քրեական հանցագործություն չի կատարել, այլ քնած մարդու նենգ սպանություն»,- նշել է փորձագետը:

«Եթե Բաքվի արձագանքը մարդասպանի արտահանձնման վերաբերյալ սպասելի էր, ապա հունգարական իշխանությունների գործողությունները դժվար է հասկանալ: Ինչո՞վ են նրանք ղեկավարվել` գնալով այդ սադրանքին: Կարելի է ամեն ինչ վերագրել Ադրբեջանում իրավիճակի մասին վատ տեղեկացվածությանը: Բայց դա անհեթեթություն է: Հունգարիան բավական խոշոր եվրոպական երկիր է, ունի անհրաժեշտ հետախուզական և վերլուծական ծառայությունները և լավ գիտի Իլհամ Ալիևի իրական դեմքը: Ուստի պետք է դատապարտել ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հունգարիայի իշխանությունների գործողությունները»,- ասել է Իվանովը:

Եվ երկրորդ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ի՞նչ խաղաղ կարգավորման մասին կարող է խոսք գնալ սպառազինությունների մրցավազքի, Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանի արագացված ռազմականացման պայմաններում:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---