17 սեպտեմբերի 2012 - 16:29 AMT
«Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքի ակցիա է տեղի ունեցել Աֆղանստանի մայրաքաղաքում

Ավելի քան 1000 մարդ է դուրս եկել Քաբուլի փողոցներ, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ, որը ծաղրում է Մուհամմեդ մարգարեին:

Ցուցարարները վանկարկում են. «Մահ Ամերիկային» և այրում են փողոցներում կանգնած ավտոմեքենաները: Քաբուլի կենտրոնում խանութների ու կրպակների մեծ մասը փակ է, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Զոհերի և տուժածների մասին հաղորդագրություններ չկան:

Հայտնի է, որ ԱՄՆ-ում այս ֆիլմի ստեղծումից հետո մի շարք մահմեդական երկրներում, այդ թվում` Լիբիայում, Եգիպտոսում, Թունիսում, Սուդանում հակամերիկյան ելույթներ են սկսվել: Հարձակումներ են գործվել ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա: