17 սեպտեմբերի 2012 - 15:50 AMT
Սահմանվել են հիվանդանոցային օղակում վճարովի ծառայություննեի նվազագույն և առավելագույն կողմնորոշիչ գներ

Վերջին շրջանում էլեկտրոնային լրատվամիջոցներում լուրեր էին հայտնվել, ըստ որոնց՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել են Հայաստանում վաճառվող դեղերի և դեղանյութերի նվազագույն և առավելագույն գներ։

Առողջապահության նախարարությունից հերքում են այդ լուրերը և հայտնում, որ նախարարի հրամանով սահմանվել են հիվանդանոցային օղակում վճարովի ծառայություննեի նվազագույն և առավելագույն կողմնորոշիչ գներ` հիմնած տվյալ ծառայությունների ինքնարժեքի հաշվարկի վրա:

Միևնույն ժամանակ, բնակչության համար դեղերի մատչելիության խնդիրը լուծելու նպատակով, ՀՀ առողջապահության նախարարը հանձնարարականներ է տվել ուսումնասիրել դեղերի գների կարգավորման եվրոպական փորձը, որի հիման վրա դեղերի գների պետական կարգավորման մեխանիզմների վերաբերյալ համապատասխան դրույթներ պետք է ներառվեն «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծում:

Նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրվում է նաև ախտորոշիչ լաբորատորիաների գործունեությունը` դրանցում միօրինականացված չափորոշիչների ապահովման նպատակով։