Ավարտվել է Տորոնտոյի 37-րդ միջազգային կինոփառատոնը

Ավարտվել է Տորոնտոյի 37-րդ միջազգային կինոփառատոնը

PanARMENIAN.Net - Ամերիկացի կինոռեժիսոր և սցենարիստ Դևիդ Ռասսելի «Իմ ընկերը խելագար է» ֆիլմը դարձել է երեկ ավարտված Տորոնտոյի 37-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Կինոփառատոնում լավագույն ֆիլմը որոշվում է հանդիսատեսի քվեարկությամբ, որոնք հնարավորություն են ունեցել 11 օրերի ընթացքում ծանոթանալ 72 երկրների 372 ֆիլմերի հետ, այդ թվում` 146 պրեմյերաների:

Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակը ստացել է ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Օզոնի «Տանը» ֆիլմը:

Կինոփառատոնին ներկա են եղել Ռոբերտ Դե Նիրոն, Ռոբերտ Ռեդֆորդը, Թոմ Հենքսը, Հալլի Բերրին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---