17 սեպտեմբերի 2012 - 16:17 AMT
Ժերոմ Վալկե. 2014թ աշխարհի առաջնության թալիսմանին` գունավոր զրահամորթին, կսիրի ամբողջ աշխարհը

ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն համոզված է, որ գունավոր զրահամորթին, որը դարձել է 2014թ Բրազիլիայում ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական թալիսմանը, կսիրի ամբողջ աշխարհը:

Եռագոտի զրահամորթը, որը ներկված է բրազիլական դրոշի գույներով, ներկայացվել է Սան Պաուլուին: Թալիսմանի շնորհանդեսին, որը ցուցադրվել է տեղական հեռուստաշուում, մասնակցել է Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռոնալդոն:

«Այն որ զրահամորթը անհետացող կենդանատեսակ է, ազդել է մեր ընտրության վրա: Մենք ցանկանում ենք ստեղծել բնապահպանության և շրջակա միջավայրի խնդիրների քննարկման որակապես նոր հարթակ: Բացի այդ ես համոզված եմ, որ զրահամորթը կսիրվի ինչպես Բրազիլիայում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,-Վալկեին մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: