ՀԱՊԿ ԱԱՀՈւ զորավարժությունների ընթացքում տեղի է ունեցել զորավարժության գլխավոր փորձը` մարտական հրաձգությամբ

ՀԱՊԿ ԱԱՀՈւ զորավարժությունների ընթացքում տեղի է ունեցել զորավարժության գլխավոր փորձը` մարտական հրաձգությամբ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում տեղի է ունեցել զորավարժության գլխավոր փորձը` մարտական հրաձգությամբ, որին հետևել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, մասնակից երկրների, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի ներկայացուցիչները և այլք: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2012»համատեղ զորավարժությունը, մասնակից բոլոր ստորաբաժանումների ամբողջական ներգրավմամբ, սեպտեմբերի 19-ին կհատի եզրագիծը:

Գլխավոր փորձի ընթացքում ստորաբաժանումները ներդաշնակ և փոխհամաձայնեցված փորձարկել են զորավարժության սցենարը: Արդյունքները գոհացուցիչ էին և զորախմբերը գնահատվել են որպես պատրաստ միացյալ ուժերով «Փոխգործակցություն-2012» զորավարժության վճռական փուլին մասնակցելու համար:

ՀԱՊԿ ԱԱՀՈւ համատեղ օպերատիվ-տակտիկական զորավարժությունները կանցնեն Հայաստանում սեպտեմբերի 15-19-ը «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում: Զորավարժությունների հիմնական թեման կլինի ՀԱՊԿ անդամ երկրների զորքերի միացյալ խմբավորումների համատեղ գործողությունները պայմանական հակառակորդի հարձակման պայմաններում ու անցումը հակահարձակման:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---