Իրանը կես տարուց միջուկային զենք կստեղծի

Իրանը կես տարուց միջուկային զենք կստեղծի

PanARMENIAN.Net - Իրանը ընդհուպ կմոտենա Միջուկային զենքի ստեղծմանը մոտավորապես կես տարվա ընթացքում: Նման կարծիք ամերիկյան ԶԼՄ-ներին է հայտնել Իսրայելի վարչապետ Բինյամին Նետանյահուն:

«Իրանը շատ արագ տեմպերով առաջ է շարժվում ուրանի հարստացման հարցում, որն անհրաժեշտ է միջուկային զենքի ստեղծման համար: Մոտավորապես կես տարի անց նրանք կավարտեն անհրաժեշտ աշխատանքների մոտավորապես ևս 90 տոկոսը»,-ասել է նա:

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կոչ է արել ԱՄՆ-ին Իրանի համար խիստ սահմաններ որոշել, որոնց խախտումը կնշանակի զինված հարձակում:

Այս շաբաթ ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ իրենց գնահատմամբ, Իրանը ներկայումս հեռու է միջուկային զենքի ստեղծումից և դրա համար, կպահանջվի առնվազն մեկ տարի: Բացի այդ, ամերիկացի մասնագետների գնահատմամբ, Իրանի իշխանությունները դեռևս վերջնական որոշում չեն կայացրել միջուկային զենք ստեղծելու առնչությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---