Իրանի Ահար քաղաքում դարձյալ երկրաշարժ է եղել

Իրանի  Ահար քաղաքում դարձյալ երկրաշարժ է եղել

PanARMENIAN.Net - Այսօր ժամը 14.44-ին «ՍՊԱԾ» պատասխանատու հերթապահից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 11.06-ին Իրանի տարածքում՝ Ահար քաղաքից 30 կմ դեպի արևմուտք, տեղի է ունեցել 4,3 մագնիտուդով երկրաշարժ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:

Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Ահար քաղաքից 16 կմ դեպի հյուսիս-արևմուտք ընկած տարածքում տեղի էր ունեցել 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ , որն զգացվել էր նաև ՀՀ տարածքում. Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 4.5 բալ ուժգնությամբ, իսկ Երևան քաղաքում` 3-4 բալ: Երկրաշարժի հետևանքով Իրանում զոհվեց 250 և վիավորվեց 2000 մարդ :

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---