ԱՄՆ-ն պատրաստվում է իր զորքերն ուղարկել 18 երկրներ

ԱՄՆ-ն պատրաստվում է իր զորքերն ուղարկել 18 երկրներ

PanARMENIAN.Net - Հակաամերիկյան ելույթների ալիքին ի պատասխան, որը ավելի քան 20 երկրներում տարածվել է սկանդալային «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի պատճառով, ԱՄՆ-ն պատրաստվում է իր արտասահմանյան ներկայացուցչությունների պաշտպանությունն ուժեղացնել զինվորականների միջոցով:

Պենտանգոնի ղեկավար Լեոն Պանետտան Foreign Policy պարբերականի հետ զրույցում խոստովանել է, որ ներկայումս դիտարկվում է զինծառայողներին մի շարք պետություններ ուղարկելու հարցը, որտեղ հնարավոր են հակաամերիկյան նոր ելույթներ տեղի ունենան: Ըստ Պանետտայի, խոսքը կարող է գնալ 17-18 երկրների մասին, որոնք «առավելագույնս գտնվում են ուշադրության կենտրոնում»:

Կոնկրետ ուր են ուղարկվելու ամերիկյան զորքերը, չի հաղորդվում. ամենայն հավանականությամբ, խոսքը Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի արաբական պետությունների մասին է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---