Հին Նորքում Միլանի պոլիտեխնիկի դասախոսները հանդիպեցին հայ ուսանողների հետ

PanARMENIAN.Net - Այսօր Երևանի Հին Նորքի հրապարակում «Մշակութային զարգացման հայ-իտալական ծրագրի» շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում Միլանի պոլիտեխնիկի դասախոսներ Մարիա Կրիստինա Ջիանբրունոյի, Ռաֆաելա Սիմոնելիի և «Մասթերի» հայ ուսանողների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հին Նորքի՝ որպես պատմաճարտարապետական կարևորագույն արժեք ներկայացնող շինությունների պահպանման խնդիրները, ցուցադրվեցին ուսանողների կատարած աշխատանքները:

Մշակութային զարգացման հայ-իտալական ծրագրի ներկայացուցիչները նշեցին, որ Ուսանողների վերը նշված նախագծերը ներկայացնում են Հին Նորքի վերակազմություններ, որոնց վրա աշխատել են «Մասթեր» ծրագրի շրջանակում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---