Պեկինը բողոք է հայտնել Ճապոնիային Դյաոյույդաո վիճելի կղզիներ երկու ճապոնացիների ափհանման հետ կապված

Պեկինը բողոք է հայտնել Ճապոնիային Դյաոյույդաո վիճելի կղզիներ երկու ճապոնացիների ափհանման հետ կապված

PanARMENIAN.Net - Պեկինը բողոք է հայտնել Ճապոնիային Դյաոյույդաո վիճելի կղզիներ երկու ճապոնացի քաղաքացիների ափհանման հետ կապված: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուն Լեյը:

Երեքշաբթի օրը երկու ճապոնացի քաղաքացիներ իջել են Դյաոյույդաո վիճելի կղզիներ և ձերբակալվել Ճապոնիայի առափնյա պահակախմբի կողմից: Պահակախմբի աշխատողները հաստատել են ձերբակալվածների անձը և դուրս հանել նրանց կղզիների տարածքից:

«Ճապոնացի աջակողմյան ակտիվիստներն անօրինական կերպով իջել են Դյաոյույդաո կղզիներ, կոպիտ կերպով խախտելով ՉԺՀ տարածքային ինքնիշխանությունը: Չինական կողմը դրա հետ կապված իր բողոքն է հայտնել Ճապոնիային` պահանջելով բացատրություններ»,- ասվում է ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարությունում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---