18 սեպտեմբերի 2012 - 11:34 AMT
Կահիրեում Սիրիայի շուրջ բանակցություններն անցել են առանց Սաուդյան Արաբիայի

Իրանի, Թուրքիայի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները Կահիրեում եռակողմ բանակցություններ են վարել Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին: Ըստ նրա, բանակցությունների ժամանակ որոշվել է, որ դրանք շարունակական կլինեն, հայտնում է IRNA գործակալությունը:

«Բանակցությունները կշարունակվեն սեպտեմբերի 25-26 Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ նիստերի կուլուարներում: Սիրիայի վերաբերյալ որոշումները պահանջում են համբերություն ու կշռադատված մոտեցում: Իրանը բազմիցս է բարձրաձայնել իր դիրքորոշումը, համաձայն որի կարգավորման ժամանակ պետք է հաշվի առնել Սիրիայի ժողովրդի օրինական պահանջները»,-ասել է Սալեհին:

Նա նշել է նաև, որ որոշ պատճառներով Սաուդյան Արաբիան չի մասնակցել բնակացություններին: