Հայաստանի քաղաքացիների ավելի քան 98 տոկոսը նախընտրում է խնայողությունները պահել ազգային արժույթով` դրամով

Հայաստանի քաղաքացիների ավելի քան 98 տոկոսը նախընտրում է խնայողությունները պահել ազգային արժույթով` դրամով

PanARMENIAN.Net - 2012 թ. առաջին կիսամյակի վերջին, 2011 թ. երկրորդ կիսամյակի վերջի համեմատությամբ, ֆիզիկական անձանց բանկային ավանդների գումարն ավելացել է շուրջ 16%-ով, իսկ երաշխավորված ավանդների գումարը` 11.6%-ով: Ավանդների երաշխավորման համակարգը երկրի ֆինանսական համակարգի կայունությունն ու զարգացումն ապահովող

կարևոր բաղադրիչներից է:

Ինչպես ընդգծվում է ՀՀ ԿԲ կողմից հրապարակված «2012թ առաջին կիսամյակի ֆինանսական կայության հաշվետվությունում»,2012 թ. առաջին կիսամյակի ընթացքում երաշխավորված ավանդ ունեցող ավանդատուների թիվն ավելացել է 7.16%-ով և կազմել է 1262630 (նշված հաշվարկում ներառված չեն ՎՏԲ -Հայաստան բանկ ՓԲԸ-ում հաշվառվող՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդատուները): ՀՀ բանկային համակարգում ավանդատուների գերակշիռ մասը միայն ՀՀ դրամով ավանդներ ունեցող ավանդատուներնեն:

2012 թ. առաջին կիսամյակի վերջի դրությամբ միայն ՀՀ դրամով ավանդ ունեցող ավանդատուների կշիռն ավանդատուների ընդhանուր թվի մեջ կազմել է 83.09%, իսկ միայն արտարժույթով ավանդ ունեցող ավանդատուների կշիռը` 6.95%:

Հիմնադրամի գնահատումների համաձայն՝ ավանդատուների շուրջ 98%-ը երաշխավորված ավանդի չափը չգերազանցող ավանդ ունեցող ավանդատուներ են:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---