Լիդինգթոնը չի բացատրել, թե ինչու է Կոսովոյի ինքնորոշումը գերակայություն Լոնդոնի համար, իսկ Ղարաբաղինը՝ ոչ

Լիդինգթոնը չի բացատրել, թե ինչու է Կոսովոյի ինքնորոշումը գերակայություն Լոնդոնի համար, իսկ Ղարաբաղինը՝ ոչ

PanARMENIAN.Net - Ղարաբաղի ժողովրդվի ինքնորոշման իրավունքը շատ կարևոր է ոչ միայն միջազգայն իրավունքի, այլ նաև նրա անվտանգության ապահովման տեսակետից: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԹ պետքարտուղար Դեյվիդ Լիդինգթոնի հետ համատեղ ճեպազրույցում:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի կարող իրեն անվտանգ զգալ, երբ ադրբեջանցի դիպուկահարները մարզվում են՝ կրակելով «հայ» գրառումով թիրախների վրա, մի երկրում, որտեղՍսաֆարովի նման մարդիկ ընկալվում են որպես հերոսներ»,-ասել է նա:

Իր հերթին Դեյվիդ Լիդինգթոնը պատասխանել է հայ լրագրողների այն հարցին, թե արդյոք Մեծ Բրիտանիայի համար ինքնորոշման իրավունքն առաջնային է միայն այն ժամանակ, երբ դա բխում է նրա շահերից՝ Կոսովոյի օրինակով: Ըստ նրա, Կոսովոյի ապագան որոշվել է ՄԱԿ բանաձևի շրջանակներում, իսկ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն ամրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներում: Նա նշել է, սակայն, որ ղարաբաղյան խնդիրը կարող է կարգավորվել միայն համալիր կերպով՝ հաշվի առնելով նաև մյուս սկզբունքները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---