18 սեպտեմբերի 2012 - 13:56 AMT
Դեյվիդ Լիդինգթոն. Մեծ Բրիտանիան շահագրգռված է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի

Մեծ Բրիտանիան շահագրգռված է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի, դա բխում է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպայի շահերից: Այդ մասին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Միացյալ Թագավորության Եվրոպայի նախարար Դեյվիդ Լիդինգթոնը: Ըստ նրա, այդ մասին են վկայում նաև British Petroleum-ի շահերը:

Լիդինգթոնը հավելել է, որ Մեծ Բրիտանիան ցանկանում է, որ բանակցային գործընթացը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում շարունակվի և խաղաղ համաձայնագիր կնքվի: