Նիկոլայ Բորդյուժա. Նոր երկրների կողմից ՀԱՊԿ-ին անդամակցելու հայտեր դեռ չկան

Նիկոլայ Բորդյուժա. Նոր երկրների կողմից ՀԱՊԿ-ին անդամակցելու հայտեր դեռ չկան

PanARMENIAN.Net - Նոր երկրների կողմից ՀԱՊԿ-ին անդամակցելու հայտեր դեռ չկան, հաղորդել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Մենք անդամակցության հայտ չունենք: Մենք ունենք մեր նկատմամբ հետաքրքրության դրսևորում, համագործակցելու, մեր կոնկրետ ակցիաներին մասնակցելու ցանկություն»,- հայտարարել է նա Երևանում մամլո ասուլիսում:

Բորդյուժան նշել է, որ ՀԱՊԿ-ն արդեն ունի «տխուր փորձ», երբ երկիրը (Ուզբեկստան, խմբ.) մտել է կազմակերպություն, հավաքական գործողություններին մասնակցելու մեծ ցանկություն չունենալով, իսկ հետո ստիպված է եղել դադարեցնել մասնակցությունը, քանի որ չեն համընկնում անվտանգության ապահովման տեսակետները, շատ տարաձայնություններ կան, շատ նրբություններ, որոնց պատճառով այդ երկիրը համատեղ գործել չի կարող:

«Մեզ այդպիսի գործընկերներ պետք չեն, նրանք միայն կխանգարեն մեր առաջընթացին»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Բորդյուժայի խոսքով, ՀԱՊԿ-ն այժմ ընթանում է համագործակցության ընդլայնման երկու ուղղություններով` գործընկերների ներգրավում, մասնավորապես թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարում, և այդ համատեղ միջոցառումներին մասնակցում են 22 պետություններ, և երկրորդ, շատ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հայտեր: «Մենք ընդլայնում ենք մեր գործընկերների շրջանակը և դրանով հանդերձ մեր ազդեցության աստիճանը»,- նշել է նա:

Դրա հետ կապված նա նշել է, որ, օրինակ, ՀԱՊԿ ԱԱՀՈւ զորավարժություններին մասնակցում են միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչներ:

Բորդյուժայի խոսքով, եթե 5-6 տարի առաջ ՀԱՊԿ շրջանակներում խոսվում էր միայն ռազմական համագործակցության մասին, ապա այսօր օրակարգում առկա է տեղեկատվական անվտանգության, տեխնածին և բնական աղետների արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգի ստեղծում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---