Հարավային Օսեթիայի նախագահ Լեոնիդ Թիբիլով. Վրաստանը պատրաստվում է Հարվային Օսեթիայի դեմ ռազմական գործողությունների

Հարավային Օսեթիայի նախագահ Լեոնիդ Թիբիլով. Վրաստանը պատրաստվում է Հարվային Օսեթիայի դեմ ռազմական գործողությունների

PanARMENIAN.Net - Հարավայի Օսեթիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովը հայտարարել է, որ իրեն հայտնի է Վրաստանի ռազմական նախապատրաստությունների մասին: Սեպտեմբերի 18-ին Ժնևյան քննարկումների համանախագահների հետ հանդիպման ընթացքում նա հայտարարել է, որ տիրապետում է սահմանի ամբողջ երկարությամբ վրացական կողմի` ռազմական նախապատրաստությունների վերաբերյալ տեղեկատվությանը:

«Այժմ ժամանակը չէ զենքեր թափահարելու: Պատերազմը երուկ կողմերից էլ զոհերի պատճառ է հանդիսանում: Մենք այժմ պատրաստվում ենք տոնել անկախության 22-րդ տարելիցը և բոլոր այս տարիների ընթացքում մենք խաղաղ ապրելակերպի կողմնակից ենք եղել»,-ընդգծել է նախագահը: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---