ԵՄ Թվինինգ ծրագիրը կնպաստի բիզնեսի վրա նորմատիվ ակտերի ազդեցության ճիշտ գնահատմանը

ԵՄ Թվինինգ ծրագիրը կնպաստի բիզնեսի վրա նորմատիվ ակտերի ազդեցության ճիշտ գնահատմանը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին Երևանում ամփոփվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ֆինլանդիայի «ՀԱՈւՍ» ծրագրի հանրային կառավարման ինստիտուտի հետ համատեղ և ԵՄ հովանավորությամբ իրականացված «Աջակցություն ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը.կարգավորման կառավարում/ Ստանդարտ ծախսերի մոդել» Թվինինգ ծրագիրը: 1 մլն եվրո արժողությամբ երկամյա ծրագիրն առաջին անգամ է իրականացվել Հայաստանում:

Ինչպես նշել է իր ներածական խոսքում էկոնոմիկայի փոխնախարար, հայկական կողմից ծրագրի ղեկավար Կարինե Մինասյանը, ծրագիրը թույլ տվեց բարձրացնել նորմատիվ ակտերի մշակման հարցում պետկառույցների հնարավորությունները, ինչպես նաև նրանց գնահատումն ու ազդեցությունը բիզնեսի, պետբյուջեի, ներդրումային միջավայրի ու քաղաքացիների վրա: «Մենք պետք է ստիպենք նորմատիվ ակտեր մշակողներին ինքնուրույն գնահատել դրանց ազդեցությունը, քանի որ յուրաքանչյուր որոշում իր գինն ունի»,-ասել է նա:

Կարինե Մինասյանը հայտնել է նաև, որ երկու տարվա ընթացքում հաջողվեց համատեղ ջանքերով հասնել լուրջ արդյունքների՝ դրական փոփոխություններ արձանագրելով Հայաստանում նորմատիվ իրավական ակտերի նախագծման և դրանց ազդեցությունների գնահատման գործընթացում: Նման գնահատում արդեն տրվել է 580 ակտի:

Իր հերթին Հայաստանում ԵՄ առաքելության ներկայացուցիչ Ժան Կրիսթոֆ Գայրանը հաջողված համարեց Թվինինգի այս ծրագիրը Հայստանում: «Այն կօգնի կանոնակարգման վարչական չափանիշների ներդրմանը՝ ավելի դյուրին դարձնելով վարչական արգելքների հաղթահարումը բիզնեսում»,-ասել է նա: Միաժամանակ, ըստ նրա, ակնկալվում է, որ ծրագիրը կբարձրացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը, իսկ նորմատիվ դաշտի թափանցիկության ավելացումը երկարաժամկետ հեռանկարում կբարձրացնի երկրի մրցունակությունը:

6  19.09.12 - Թվինինգ ծրագրի ամփոփիչ համաժողովը
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---