Վրաստանում կալանավորների խոշտանգումների հետ կապված սկանդալից հետո նախարարը հրաժարական է տվել

Վրաստանում կալանավորների խոշտանգումների հետ կապված սկանդալից հետո  նախարարը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Վրաստանի պատժամիջոցների իրականացման և իրավականա օժանդակության նախարար Խաթունա Կալմախելիձե հրաժարական է տվել: Ճեպազրույցում նա բացատրել է դա Թբիլիսիի թիվ 8 բանտում բացահայտված կտտանքների փաստերով:

«Մարդկայնորեն ես պատասխանատու եմ կատարվածի համար, քանի որ մեզ մոտ նման բան չպետք է լիներ: Մենք ամեն ինչ արել ենք, որ մեր կալանավայրերի համակարգը համապատասխանի եվրոպական չափանիշներին, սակայն նման փաստերն անթույլատրելի են»,-նշել է նա՝ իր ցավակցությունն ու ըմբռնումը հայտնելով բռնության զոհերին, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Կալմախելիձեն հայտնել է, որ արդեն հրաժարականի մասին դիմում է ներկայացրել վարչապետ Վանո Մերաբիշվիլիին:

Երեկ Վրաստանի ողջ տարածքով բողոքի ցույցեր անցան այն բանից հետո, երբ ընդդիմադիր հեռուստաալիքները կալանավորների խոշտանգումների կադրեր ցուցադրեցին: Վրաստանի նախագահը խոստացել է պատժել կտտանքների բոլոր մասնակիցներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---