19 սեպտեմբերի 2012 - 15:38 AMT
Վարդան Օսկանյանի փաստաբանը դիմել է Վճռաբեկ դատարան

«Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը դիմում է ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան:

Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Տիգրան Աթանեսյանը: Նրա խոսքով` դիմումը ներկայացվել է ընդդեմ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների և Վերաքննիչ դատարանների որոշումների: Աթանեսյանը հաղորդեց, որ Վճռաբեկ դատարանն իր դիմումին պետք է արձագանքի մեկ ամսվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների և Վերաքննիչ դատարանների որոշումներով մերժվել էին Տիգրան Աթանեսյանի դիմումները փողերի լվացման հատկանիշներով ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու որոշումը վերացնելու մասին: Փաստաբանը նշեց, որ այդ որոշմամբ խախտվել են ՀՀ նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ, ԱԺ «ԲՀԿ» խմբակցության անդամ, հիշյալ գործով վկա Վարդան Օսկանյանի իրավունքները: