Վազգեն Սաֆարյանը 2013-ի պետբյուջեի նախագիծն անվանել է «պահպանողական»19 սեպտեմբերի 2012 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի 2013-ի պետական բյուջեի նախագծում ընկած են տնտեսական աճի միտումներ, կարծում է Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Սակայն, նրա կարծիքով, անհրաժեշտություն կա վերանայել տնտեսական քաղաքականությունը զբաղվածության և միգրացիայի խնդիրները լուծելու համար: «2013-ի պետբյուջեի նախագիծն ընդամենը պահպանողական է և ապահվում է 2012-ի պետբյուջեի շարունակությունը»,- սեպտեմբերի 19-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է նա: Նա հիշեցրել է, որ 2013-ի պետբյուջեի եկամուտները պլանավորվում է սահմանել 1 տրիլիոն դրամի սահմաններում, ծախսերը` 1,120 տրիլիոն դրամի, դեֆիցիտը` 120 մլրդ դրամի մակարդակում: Հաշվի առնելով այն, որ 2012-ի պետբյուջեում եկամուտները նախատեսված են 911,6 մլրդ դրամի չափով, ծախսերը` 1044,1 մլրդ դրամի, իսկ դեֆիցիտը` 132,5 մլրդ դրամի, պետք է նշել, որ նոր պետբյուջեի ցուցանիշներն ավելի բարձր կլինեն: Սաֆարյանը երկրի տնտեսության ապագան տեսնում է զարգացած արդյունաբերության մեջ: «Այս տարի արդյունաբերության ծավալը սպասվում է 1.060 տրիլիոն դրամի մակարակում անցած տարվա 992 մլրդ դրամ ցուցանիշի փոխարեն»,- ասել է նա: 2013-ին տնտեսական աճի շարժիչ ուժերի շարքում Սաֆարյանը նշել է Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունը, Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթուղային ճյուղի կառուցումը, ինչպես նաև «Նաիրիտ» գործարանի գործարկման հնարավորությունը, քանի որ Ռուսաստանի կողմից սպասվում է դրա ֆինանսավորման դրական պատասխան: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |