ԱՊՐԻԼԻ 20-ԻՆ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի աջակցության խմբի համանախագահներ Ֆրենկ Փալլոնեն եւ Ջո Նոլենբերգը հայտարարել են, որ ԱՄՆ Կոնգրեսում կանցկացվի Հայոց ցեղասպանության 90-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը: Միջոցառումը կկայանա ապրիլի 20-ին եւ կանցկացվի ԱՄՆ կոնգրեսում Հայաստանի աջակցության խմբի եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հովանու ներքո: Ինչպես նշել են սենատորները, միջոցառումը կհիշեցնի աշխարհին այդ ողբերգության զոհերի մասին եւ կմիավորի հայ-ամերիկյան ավելի քան 25 խոշոր կազմակերպությունների:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---