Իրանագետ. Իրանում ադրբեջանցիներ չկան, դրանք թյուրքալեզու իրանցիներ են

Իրանագետ. Իրանում ադրբեջանցիներ չկան, դրանք թյուրքալեզու իրանցիներ են

PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսի անդամ Դեյն Ռոռաբախերը վերջերս որոշման նախագիծ է ներկայացրել ներկայացուցիչների պալատին, որը կոչ է անում Միացյալ նահանգների և Իրանի իշխանություններին հանրաքվե անցկացնել Իրանի ադրբեջանաբնակ շրջաններում` Ադրբեջանիան միանալու համար:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը` նշելով, որ սա ակնհայտորեն ԱՄՆ վարած քաղաքականությունն է, որը նպատակ ունի ապակայունացնել ու թուլացնել Իրանը. «Նախագիծը պատահականորեն չի ներկայացվել, այն հակաիրանական գործողությունների հիմք ստեղծելուն է ուղղված»:

Իրանագետ Վարդան Ոսկանյանն էլ նշեց, որ նախագիծը սխալների վրա է կառուցված, քանի որ Իրանում ադրբեջանցիներ չեն ապրում. «Իրանում ադրբեջանցիներ չկան, դրանք թյուրքալեզու իրանցիներ են և չեն ընդունում, որ իրենք ադրբեջանցի են»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---