11 մարտի 2005 - 07:12 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանում ԱՄՆ առաջին դեսպան Հարրի Գիլմորը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ կոչ է արել միջազգայնորեն ճանաչել մարդկության դեմ գործած այդ հանցագործությունը, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը: Նրա խոսքերով, որեւէ կասկած չկա, որ 20 դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները ցեղասպանություն են եղել: Հարրի Գիլմորը հայտարարել է, որ հայերի զանգվածային սպանությունները համապատասխանում են ՄԱԿ-ի կոնվեցիայի ցեղասպանության սահմանմանը: