Դամասկոսի արվարձանում` միջնակարգ դպրոցի մոտ, երկու հուժկու պայթյուններ են որոտացել

Դամասկոսի արվարձանում` միջնակարգ դպրոցի մոտ, երկու հուժկու պայթյուններ են որոտացել

PanARMENIAN.Net - Չորեքշաբթի օրը Դամասկոսի արվարձանում` միջնակարգ դպրոցի մոտ, երկու հուժկու պայթյուններ են որոտացել, կան տուժածներ, հաղորդում է Ասսոշիեյթիդ Պրեսսը` հղելով սիրիական ԶԼՄ-ներին:

Միջադեպը տեղի է ունեցել Էլ-Քուդսայա շրջանում: Ըստ նախնական տվյալների, պայթյունների արդյունքում բազմաթիվ տուժածների թվում դպրոցականներ չկան:

Սիրիայում արդեն մոտ մեկ ու կես տարի է չեն դադարում զինված բախումները: Ըստ տարբեր տվյալների այս ընթացքում երկրում զոհերի թիվը գերազանցում է 20 հազարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---