Հայաստանի նախագահը ներկա է գտնվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի նախագծի հանրային ներկայացման արարողությանը

Հայաստանի նախագահը ներկա է գտնվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի նախագծի հանրային ներկայացման արարողությանը

PanARMENIAN.Net - ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը սեպտեմբերի 19-ին Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում ներկա են գտնվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի շենքային համալիրի նախագծի հանրային ներկայացման արարողությանը:

Նախահագը նծել է, որ իրենք գտնվում են շատ նվիրական տեղում, քանի որ այդտեղ հանգչում են հայ ժողովրդի մեծագույն զավակներից շատերը: «Այդ սրբազան անունների մեջ սակայն կա մեկը, որ բացառիկ է ամեն ինչով: Խոսքս Կոմիտաս վարդապետի մասին է: Նա գրեթե ամեն ինչ էր` երգահան, բանահավաք, ազգագրագետ, երաժշտագետ, խմբավար, մանկավարժ: Նրա անհատականությունը շատերի հետ են համեմատել, և նրա կատարած վիթխարի գործը համեմատվել է շատ մեծ գործերի հետ: Բոլոր համեմատություններն էլ իհարկե կաղում են, բայց կա մի համեմատություն, որ ամենամոտն է ճշմարտությանը: Նա հայ երգ ու երաժշտության Մաշտոցն է»,- նշել է նախագահը:

Նա կոչ է արել Հայաստանում և Սփյուռքում բնակվող բոլոր բարերարներին ու բոլոր ցանկացողներին մասնակից լինել Երևանի կենտրոնական հատվածում Սրբոց Նահատակաց Եկեղեցի կառուցմանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---