20 սեպտեմբերի 2012 - 09:28 AMT
«Հրապարակ». Ծառուկյանն անկանխատեսելի է ոչ միայն Սարգսյանի, այլ նաև Քոչարյանի համար

Թերթը գրում է, որ Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի ջրերն այնքան էլ նույն առվով չեն հոսում, և վերջին շրջանում Ծառուկյանն անկանխատեսելի է ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև Ռոբերտ Քոչարյանի համար: Ըստ «Հրապարակ»-ի լավատեղյակ աղբյուրների, Սերժ Սարգսյանին պաշտպանելու նախորդ տարվա հուշագիրը ստորագրելուն Քոչարյանը դեմ է եղել, Գագոն գնացել-եկել, ծամծմել է, հետո էլ ասել է, որ ստորագրելու է, Քոչարյանն էլ նետել է՝ քանի որ ինքնուրույն ես որոշումները կայացնում, ինքդ էլ որոշի՝ ոնց ուզում ես:

Քոչարյանի թիմում կարծում են, որ Ծառուկյանը միտումնավոր է նման բաներ անում, որպեսզի ինքնուրույնություն ձեռք բերի: Իսկ իրականում նրա վրա մեծ է խնամու՝ Հովիկի ազդեցությունը, ինչն էլ ահավոր «նյարդայնացնում» է Քոչարյանին: