Հայաստանի և Էկվադորի քաղաքացիներին այսուհետ պետք չեն լինի մուտքի արտոնագրեր

Հայաստանի և Էկվադորի քաղաքացիներին այսուհետ պետք չեն լինի մուտքի արտոնագրեր

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 20-ին որոշում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Էկվադորի Հանրապետության կառավարության միջև մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին:

Դրա հետ կապված Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պարզաբանել է, որ այդ համաձայնագիրը պայմանավորված է նրանով, որ Էկվադորում չկա հայկական, իսկ Հայաստանում` էկվադորյան դիվանագիտական ներկայացուցչություն, ինչը զգալիորեն բարդացնում է մուտքի արտոնագիր ստանալու գործընթացը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---