ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՄՐՑԱԿԻՑԸ ՉԷ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Եվրամիությունը ԵԱՀԿ ՄԽ մրցակիցը չէ, հայտարարել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ` մեկնաբանելով Վրաստանում եւ Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության առաջին խորհրդական Ժակ Վանտոմի հայտարարությունն այն մասին, որ Եվրամիությունը, ընդունելով Հարավային Կովկասի երկրները «նոր հարեւանության» նախաձեռնության մեջ, նույնպես կրում է պատասխանատվություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Վ.Օսկանյանի խոսքերով` շատ միջազգային կազմակերպություններ, մասնավորապես նրանք, որոնց կազմում են Հայաստանն ու Ադրբեջանը, հետաքրքրություն են ցուցաբերում հակամարտության կարգավորման շուրջ: Սակայն հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Իսկ մնացածները պետք է հետեւեն գործընթացին` պատրաստ լինելով ցանկացած պահին ցույց տալ օժանդակություն, ավելացրել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Միեւնույն ժամանակ Վ.Օսկանյանը բնական է համարել Հայաստանի վերաբերյալ ԵՄ զեկույցում «օկուպացված տարածքներ» տերմինի օգտագործումը` հաշվի առնելով, որ նման տերմին օգտագործվել է ավելի վաղ` միջազգային կազմակերպությունների նախապատրաստած փաստաթղթերում: «Բայց դա չի նշանակում, որ մենք համաձայն ենք դրան: Իհարկե մենք դեմ ենք այդ ձեւակերպմանը եւ միշտ պայքարել ենք դրա դեմ», - ընդգծել է Վ.Օսկանյանը: Բացի այդ, նախարարի խոսքերով` տերմինից պետք չէ հետեւություն անել, որ «Հայաստանը ագրեսոր է»: Վ.Օսկանյանի կարծիքով` Եվրամիության զեկույցը Հայաստանի վերաբերյալ արտացոլում է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, ինչպես նաեւ նվաճումներն ու բացթողումները, եւ լավ հիմք է ծառայում Գործողությունների անհատական ծրագրի համար: «Ուշադիր զննման դեպքում զեկույցը ինքն է հուշում համագործակցության ուղղությունները` մեկ ակնհայտ, մեկ տողատակով: Նշվում են բնագավառները, որոնցում Հայաստանը հետ է մնում: Այնպես որ ճիշտ կլինի այդ բնագավառներն ընդգրկել գերակաների թվում», - նշել է Վ.Օսկանյանը` ավելացնելով, որ սպասվում է ԱԳՆ ղեկավարի կամ տեղակալի մակարդակով այցը Բրյուսել:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---