20 սեպտեմբերի 2012 - 15:26 AMT
Արամ Կարապետյան. Հայաստանի բնակչությունը դեգրադացվում է

Դեբատ ակումբում այսօր քննարկամ թեման էր «Հայաստանի այսօրվա մարտահրավերները», որին մասնակցում էին «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, սոցիոլոգ Ռազմիկ Մարտիրոսյանը և այլք:

Արամ Կարապետյանը կարծում է, որ Հայաստանի առջև կանգնած գլխավոր մարտահրավերը տնտեսական է, որն, ըստ նրա, ոչ մի կերպ չի շտկվում

Արամ Կարապետյանը կարծում է, որ Հայաստանի առջև ծառացած գլխավոր մարտահրավերը տնտեսական է, որն, ըստ նրա, ոչ մի կերպ շտկել չի լինում: «Հաջորդ կարևոր մարտահրավերն այն է, որ մեր բնակչությունը գնալով դեգրադացվում է, որի արդյուքն են կեղծված ընտրությունները, աղանդները և մնացած արատավոր երևույթները»: Նա կարծում է, որ այս բոլոր խնդիրների լուծումները փոխկապակցված են: Սոցիոլոգ Ռազմիկ Մարտիրոսյանը կարծում է, որ մեր երկիրի գլխավոր մարտահրավերներն են կոռուպցիան և արտագաղթը. «Արտագաղթը շատ ավելի մեծ ազդեցություն է ունենում հասարակության բարոյահոգեբանական վիճակի վրա, մարդիկ բարոյալքվում են և չեն ուզում ոչինչ փոխել»:

Կարինե Դանիելյանն էլ կարծում է, որ մեզ համար կարևոր խնդիր է մեր աշխատանքը արտաքին աշխարհում, որն, ըստ նրա, շատ թույլ է, ի տարբերություն մեր հարևանների: